Կորեայի Հանրապետության դատարանը «մոթելի սերիական մարդասպան» Կիմ Սո Յոնին, որը տղամարդկանց ժամադրությունների ժամանակ մեծ չափաբաժիններով թուլացնող դեղամիջոցներ էր լցրել նրանց խմիչքների մեջ, դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու սպանության և չորս մարդու ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար։
Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման և պարտավորեցվել է 30 տարի կրել ոտքին էլեկտրոնային շղթա։ Մեղադրողները պահանջել էին մահապատիժ, որը Կորեայի Հանրապետությունում, ըստ էության, չի կիրառվում։
Սպանությունների մասին հանրությանը հայտնի դառնալուց հետո ինտերնետի օգտատերերը հայտնաբերել են նրա սոցիալական ցանցերի էջերը և սկսել մեկնաբանել, որ նա «չափազանց գեղեցիկ է մեղավոր լինելու համար»։ Ձերբակալությունից հետո ոստիկանությունը հրապարակել է նրա լուսանկարները՝ որպես կասկածյալ, որոնք զգալիորեն տարբերվում են նրա սոցիալական ցանցերի պատկերներից։






















