Armenian text to speach

Հայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ չնայած լավատեսական հայտարարություններին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Անկասկած, փորձ է արվում վերաուղղորդել հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Արևմուտք», – ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով , այս փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար արդյունավետ և համակարգված աշխատանք հաստատելու անհրաժեշտությունը։

«Եվրամիությունը նույնպես ունի սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեև որոշ չափով տարբեր մերոնցից, և Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է», – ընդգծել է նա։




Լրահոս