Եգիպտոսում 100 «Եղբայր-մուսուլմաններ» դատապարտվել են 10 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կահիրեի քրեական դատարանը բռնության և անկարգություններին մասնակցելու համար երկարատև կալանքի դատապարտեց Եգիպտոսում արգելված «Եղբայր-մուսուլմաններ» կազմակերպության 102 կողմնակիցի:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, տասնյակ իսլամիստներ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման Կահիրեում զանգվածային բախումների կազմակերպման և դրանց մասնակցության համար, որոնք հետևեցին անցած տարվա հունիսին նահագահ Մուհամմեդ Մուրսիի հեռացմանը:

Բախումների արդյունքում մարդիկ են զոհվել, վնասվել է պետական և մասնավոր գույք: Դատապարտվածներից յուրաքանչյուրին պարտավորեցրել են 20 հազար եգիպտական ֆունտ տուգանք վճարել (3000 դոլար):

Եվս երկուսը «Մուսուլման եղբայրներից» դատապարտվել են 7 տարվա ազատազրկման` նույն տուգանքի վճարման պարտավորությամբ:




Լրահոս