Armenian text to speach

Արդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի որոշումներով՝ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը։

Որոշումներում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Քոչարյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»։

Մեկ այլ որոշմամբ՝ Աննա Կարապետյանը նույնպես վերանշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։ Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Աննա Կարապետյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»։

Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Օկսաննա Աբրահամյանը։ Որոշման համաձայն՝

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Օկսաննա Աբրահամյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»։

Տիգրան Դադունցը ևս վերանշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։ Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Դադունցին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»։




Լրահոս