Armenian text to speach

Դավիթ Իվանյանը ՏԿԵ փոխնախարար կնշանակվի. ինչ հայտնի է նրա մասին. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նոր փոխնախարար է նշանակվելու։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր պաշտոնից ազատված Արմեն Սիմոնյանի փոխարեն քննարկվում է Դավիթ Իվանյանի թեկնածությունը։

Արմեն Սիմոնյանի պաշտոնից ազատման փաստն արդեն հաստատվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից։ Մենք այս մասին գրել էինք, դեռևս հուլիսի 22-ին:

Իսկ ո՞վ է Դավիթ Իվանյանը։

Բաց աղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ Դավիթ Իվանյանը պետական համակարգում հայտնվել է «իԳործ» ծրագրի շրջանակում։ 2021 թվականին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նա ներկայացվել էր որպես ծրագրի մասնակից, որը Հայաստան էր վերադարձել Կիպրոսից։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա մինչ այդ աշխատել էր միջազգային բիզնես-ծրագրավորման ընկերություններում և իր մասնագիտական փորձը բերել էր Հայաստանի պետական համակարգ։

Հատկանշական է, որ Իվանյանը Հայաստան էր եկել 2020 թվականի պատերազմից հետո՝ նշելով, որ պետական համակարգում առաջին անգամ է աշխատում։ Նրա ներկայացմամբ՝ ընտանիքը 1980-ականներից բնակվում էր Ռուսաստանում, իսկ ինքը որոշել էր իր մասնագիտական փորձը կիրառել Հայաստանում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս