Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի մերձակայքում գտնվող «Նովո-Օգարյովո» իր նստավայրում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բելառուսի ղեկավարը հինգշաբթի աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Ուրբաթ օրը նա բանակցություններ է վարել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Լուկաշենկոյի այցը Ռուսաստան ոչ պաշտոնական է, և հավելել, որ բանակցություններից հետո պետությունների ղեկավարները կզրուցեն ոչ պաշտոնական մթնոլորտում։






















