Armenian text to speach

Պեսկով. Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը հնարավոր է միայն բանակցությունների ավարտից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև գագաթնաժողովը հնարավոր է միայն համաձայնագրերի ձևակերպման համար, որոնք շատ բարդ գործընթաց են և ոչ թե «պարզեցված գործարք», հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողով առաջարկվել է արդեն տևական ժամանակ, և դուք լավ գիտեք մեր պետության ղեկավարի դիրքորոշումը. նման հանդիպում հնարավոր է միայն համաձայնագրերի ձևակերպման նպատակով։ Եվ համաձայնագրերը պարզ գործարք չեն. դրանք շատ բարդ կարգավորման գործընթաց են, որը բաղկացած է հսկայական թվով մանրամասներից», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ նախագահների համար անիմաստ է հանդիպել այս ամենը քննարկելու համար. այս մակարդակում նրանք կարող են միայն վերջնականապես համաձայնեցնել համաձայնագրերը։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Կիևը ցանկություն չունի իրական կարգավորման գործընթացի մեջ մտնել։




Մամուլի Տեսություն

Լրահոս