Armenian text to speach

Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի ընտրությունների ժամանակ եվրոպական սադրանքներին հակազդելու համար․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում Եվրոպայի կողմից հնարավոր սադրանքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ տարբեր սադրիչ գործողություններ եղել են, կան եւ կլինեն, իսկ Ռուսաստանը դրանց հակազդելու փորձ ունի։

«Այս առումով մեզ փորձը չի պակասում։ Հետեւաբար, կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր պետք է, անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել էր, որ Եվրոպան նպատակ է դրել խոչընդոտել Ռուսաստանում ընտրական գործընթացի բնականոն ընթացքին եւ վարկաբեկել ընտրությունների արդյունքները։

Ռուսաստանում Պետդումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին։ Քվեարկությունը կանցկացվի երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա Պետդումայի ընտրություններն անվանել է երկրի ներքաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձություն։

Անի Վարդանյան




Լրահոս