Ֆրանսիացի ոստիկան և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության FLAG! ասոցիացիայի ղեկավար Պիեռ Պիկավը հոսպիտալացվել է Փարիզի Մարե թաղամասում գիշերային հարձակումից հետո։
Դատախազության տվյալներով՝ Պիկավը բարից դուրս գալիս շշով հարված է ստացել։ Նա ստացել է գլխի վնասվածք և ներքին արյունահոսություն։ Պիկավի խոսքով՝ հարձակվողը նաև բազմիցս հոմոֆոբ վիրավորանքներ է հնչեցրել իր հասցեին։
Կասկածյալը ձերբակալվել է։ Դատախազությունը հայտնել է, որ նա նախկինում քրեական անցյալ չի ունեցել և հարձակման պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Դեպքը դատապարտել են ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը՝ այն անվանելով «նողկալի հոմոֆոբ հարձակում»։




























