Armenian text to speach

Սեպտեմբերի 2․ պատմության այս օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ը տարվա 245-րդ օրն է, իսկ նահանջ տարիներին՝ 246-րդ։ Տարվա ավարտին մնում է 120 օր։

Դեպքեր

  • 1752 – Մեծ Բրիտանիան, մնացած Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ հետո, անցնում է Գրիգորյան օրացույցի։
  • 1806 – Շվեյցարիայում սողանքը ավերում է Գոլդաու գյուղը, որի հետևանքով մահանում է 457 մարդ։

Ետխորհրդային տարածք

  • 1991 – Արցախը հայտարարում է իր անկախությունը Խորհրդային Միությունից։
  • 1996 – Ուկրաինայում շրջանառության մեջ է դրվում նոր դրամական միավորը՝ գրիվնան։

Ծնունդներ

  • 1873 – Ավետիս Թերզիբաշյան, հասարակական-քաղաքական գործիչ։
  • 1904 – Աուգուստ Յակոբսոն, էստոնացի գրող և քաղաքական գործիչ։
  • 1916 – Տաթևիկ Սազանդարյան, օպերային մեցցո-սոպրանո, երգչուհի։
  • 1926 – Եվգենի Լեոնով, ռուս խորհրդային կինոյի և թատրոնի դերասան։
  • 1926 – Մարլեն Խաչատրյան, ֆիզիկոս։
  • 1940 – Վարոս Շահմուրադյան, նկարիչ։
  • 1961 – Կառլոս Վալդեռամա, կոլումբիացի ֆուտբոլիստ։
  • 1961 – Հասմիկ Պապյան, օպերային սոպրանո, երգչուհի։
  • 1964 – Կիանու Ռիվզ, կանադացի կինոդերասան։
  • 1965 – Լեննոքս Լյուիս, անգլա-կանադացի բռնցքամարտիկ։
  • 1966 – Սալմա Հայեկ, մեքսիկա-ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։
  • 1980 – Արամ Անանյան, պատմաբան։
  • 1984 – Դոնաթան (Վիթոլդ Չամարա), լեհ երաժիշտ։
  • 1986 – Հրայր Մկոյան, ֆուտբոլիստ։
  • 1989 – Ալեշանդրե Պատո, բրազիլացի ֆուտբոլիստ։

Արցախի պատերազմի մասնակիցներ

  • 1940 – Յուրիկ Աղաջանյան։
  • 1957 – Յուրի Աղաբեկյան։
  • 1964 – Ալեքսան Ասատրյան։

Մահեր

  • 1965 – Յոհաննես Բոբրովսկի, գերմանացի բանաստեղծ։
  • 1969 – Հո Շի Մին, Վիետնամի նախագահ։
  • 1973 – Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին, անգլիացի գրող։
  • 1997 – Արթուր Այդինյան, հայ օպերային երգիչ, տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
  • 1997 – Վիկտոր Ֆրանկլ, ավստրիացի հոգեբույժ, հոգեբան և նյարդաբան, լոգոթերապիայի հիմնադիր։
  • 2013 – Լևոն Անանյան, լրագրող և թարգմանիչ։

Տոներ

  • Անկախության օր՝ Արցախում և Վիետնամում։
  • Ժողովրդավարության օր՝ Տիբեթում։



Լրահոս