Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոններում։
Արամ Մեյմարյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հունվարից, իսկ Արա Մկրտչյանը՝ 2024 թվականի հունիսից։




























