Armenian text to speach

Արևմուտքը ՌԴ-ում դիվանագիտական ներկայության միջոցով սադրանքներ է փորձում կազմակերպել․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայության միջոցով փորձում է տարբեր սադրանքներ կազմակերպել։ Նրա խոսքով՝ այդ փորձերին հակազդում են ռուսական հատուկ ծառայությունները։

«Փորձեր են արվում Ռուսաստանի Դաշնությունում Արևմուտքի դիվանագիտական ներկայության միջոցով տարբեր սադրանքներ կազմակերպել։ Մենք դա գիտենք, և մեր հատուկ ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է «Զնանիե» հասարակության դասախոսության ժամանակ՝ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 1-ից 4-ը Վլադիվոստոկում։

Անի Վարդանյան




Լրահոս