Armenian text to speach

ՖՈՏՈ․ AZAT MARD բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AZAT MARD տղամարդկանց հագուստի և lifestyle բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին։

Առաջարկությունը տեղի է ունեցել Ֆրանսիական Ռիվիերայում՝ Անտիբ քաղաքում գտնվող հանրահայտ Hôtel du Cap-Eden-Roc-ի ֆոնին։ Այս մասին տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում։

Գարեն Չոբանյանը հայտնի է որպես AZAT MARD հայկական ծագմամբ տղամարդկանց նորաձևության և lifestyle բրենդի հիմնադիր։ Բրենդը տարիների ընթացքում կարողացել է ճանաչում ձեռք բերել նաև միջազգային շուկայում՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնությունը ժամանակակից նորաձևության միջոցով։

AZAT MARD-ի հագուստը կրել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անձինք։ Բրենդի ամենահայտնի երկրպագուներից է ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, որը տարբեր առիթներով ներկայացել է AZAT MARD-ի հագուստով։

Բրենդի գործունեությունը ուշադրության է արժանացել նաև միջազգային նորաձևության ոլորտում։ AZAT MARD-ը ներկայացվել է արտերկրի խոշոր հարթակներում՝ ընդլայնելով հայկական նորաձևության ներկայությունը միջազգային շուկայում։

Այս անգամ Գարեն Չոբանյանի անունը հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ թե բրենդի, այլ անձնական կյանքի կարևոր իրադարձության պատճառով․ նա Ֆրանսիական Ռիվիերայում ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին։ 

Անի Վարդանյան




Լրահոս