Armenian text to speach

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Գևորգ Ֆիդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղարսի խճուղի 33/2), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղի որոշ հատվածներում առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի սննդամթերքի մշակման սենյակ,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս