Armenian text to speach

Ռուս գեներալի «գլխից կրակել են»․ նա հրամայել էր հարձակվել մանկական հիվանդանոցի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքում կրակոցների հետևանքով վիրավորվել է ռուս գեներալ-մայոր Նիկոլայ Վարպախովիչը, որը Ուկրաինայի կողմից մեղադրվում է Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցին հրթիռային հարվածի հրաման տալու մեջ։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայողի սպանության փորձի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Վարպախովիչը վիրավորվել է դեմքի և իրանի հատվածում և բուժման նպատակով տեղափոխվել է Մոսկվա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը շարունակելու է «ասիմետրիկ գործողությունները» Ռուսաստանի դեմ։ Վարպախովիչին Ուկրաինան մեղադրում է 2024 թվականի հուլիսին «Օխմատդիտ» հիվանդանոցի վրա Kh-101 հրթիռի արձակման հրամանը տալու մեջ։ Հարվածի հետևանքով զոհվել էր երեք մարդ, այդ թվում՝ երեխա։

Էնգելսում տեղակայված է Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչների կարևոր բազան, որտեղից ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինային։




Լրահոս