Armenian text to speach

Ուկրաինան մինչև երկուշաբթի կձեռնպահ մնա Մոսկվայի վրա հարվածներից՝ ակնկալելով նույնը Ռուսաստանից՝ Կիևի հարցում. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
zelenski

Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից: Ակնկալում ենք, որ ռուսները նույնը կանեն Կիևի հարցում»,- գրել է Զելենսկին։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին:




Լրահոս