Armenian text to speach

Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունն է այսօր կայանալու:

 

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հարսանեկան միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարսանիքին մասնակցել են նաև փոխվարչապետերը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ու փոխնախագահները, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր տիկնոջ հետ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և կառավարության գրեթե ողջ կազմը։ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ներկա է եղել իր կնոջ հետ, ում հետ վերջերս է ամուսնակցել:

 

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գրեթե ամբողջ կազմը մասնակցել է Սիմոնյանի հարսանիքին։ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` Փաշինյանի աներորդին եղել է Սիմոնյանի հարսանիքի ազապը:

 

Հատկանշական է նաև Սյունիքի իշխանական թիմի ներկայացուցիչների ներկայությունը։ Մասնավորապես՝ միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

 

 

Մարզպետներն իրենց կանանց հետ ևս մասնակցել են Սիմոնյանի հարսանեկան արարողությանը:

 

Հավելենք, որ հետ միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Արդեն իրենց երգերով հանդես են եկել երգիչներ Էրիկը, Սուպեր Սաքոն, երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս