Armenian text to speach

Գեղարոտում քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կարգադրությամբ ժամանել են մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր այս պահին վարչական շրջանի ղեկավար Նորայր Հակոբյանի գլխավորությամբ հաշվառում են վնասները։




Լրահոս