Armenian text to speach

Բյուրեղավանի բնակիչներին հորդորվում է զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենեք, որ Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:




Լրահոս