Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կարող է առաջիկայում մեկնել Մոսկվա. Պեսկովը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է առաջիկայում այցելել Մոսկվա։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ։

Փաշինյանի Մոսկվա այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։

Մոսկվա նախատեսվող այցի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկումների առանցքում կլինեն հայ-ռուսական հարաբերությունները, դրանց վերաձևակերպման անհրաժեշտությունը, այդ թէ»ւմ՝ Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա ընթացքը։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ցանկանում է Մոսկվայում Պուտինի հետ շարունակել «անկեղծ և կառուցողական» խոսակցությունը։

Հիշեցնենք, որ բիշքեկյան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցելու գործընթացը և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցը։ Պուտինը նշել է, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ և կոչ է արել Երևանին հնարավորինս արագ հստակեցնել իր դիրքորոշումը։

Փաշինյանը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դեռ չի հայտարարել։ Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարևոր են, սակայն նոր պայմաններում դրանք վերաձևակերպման կարիք ունեն։

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակել Մոսկվայում՝ փակ հանդիպմամբ։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս