Երրորդ եռամսյակում աշխարհում մազութի պակաս է սպասվում։ Պատերազմների հետևանքով խաթարվել են նավթի վերամշակումն ու տանկերների երթևեկությունը, իսկ վերամշակող գործարանները նախապատվությունը տալիս են դիզելին, բենզինին և ավիավառելիքին։
Energy Aspects-ը կանխատեսում է, որ մազութի դեֆիցիտը երրորդ եռամսյակում կհասնի օրական 218 հազար բարելի։ Rystad-ի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում մատակարարումների խափանումների պատճառով մազութի շուկան կմնա խիստ սահմանափակված։
Ամենաշատը կարող է տուժել Ասիան, որը մեծապես կախված է Պարսից ծոցի մատակարարումներից։ Մազութի պակասը կարող է բարձրացնել նավատերերի և էլեկտրաէներգիա արտադրողների ծախսերը, ինչպես նաև ազդել բեռնափոխադրումների սակագների վրա։
Մասնագետների խոսքով՝ վառելիքի այլ տեսակների ցածր պաշարները ստիպում են գործարաններին ավելի շատ մազութ օգտագործել որպես հումք՝ խորացված վերամշակման համար, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում շուկայի վրա։






















