Armenian text to speach

Ուկրաինայի հատուկ ծառայությունները Դոնեցկում սպանել են Շապովալի սպանության մեջ մեղադրվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները հուլիսի 27-ին Դոնեցկում գաղտնի գործողության արդյունքում սպանել են Օլեգ Շուտովին, որին Ուկրաինայի իշխանությունները մեղադրում էին ռազմական հետախուզության գեներալ Մաքսիմ Շապովալի սպանության մեջ։

Ըստ LB.ua-ի աղբյուրների՝ Շուտովի մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրվել, որը պայթել է նրա՝ «Դինամո» մարզահամալիր ժամանելու պահին։ Գործողության մասին տեղեկատվությունը հրապարակվել է միայն այն բանից հետո, երբ ներգրավված գործակալները վերադարձել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք։

Ուկրաինայի իշխանությունները Շուտովին կապում էին 2017 թվականին Կիևում գեներալ Մաքսիմ Շապովալի սպանության հետ։ Ըստ հետաքննության՝ նա հետևել էր Շապովալի տեղաշարժերին և պայթուցիկը տեղադրելուց հետո հեռացել էր Կիևից։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ Շուտովը հետագայում աշխատել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի անվտանգության կառույցներում։




Լրահոս