ArmLur.am տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։
Կառավարության որոշման համաձայն՝ Խուդաթյանը Վիեննայում մասնակցելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։
Որոշմամբ նախատեսվում է, որ նախարարի գործուղման ծախսերը կկատարվեն 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Գրիգորյան




























