
Ղազախստանը ներկայացնող թենիսիստ Անդրեյ Գոլուբեևը Իսպանիայում «Mutua Madrid Open» թենիսի`յոթ եզրափակիչ որակավորման մրցաշարերից մեկում այսօր հաղթանակ տարավ (մրցանակային ֆոնդը կազմել է 3,671 եվրո) և դուրս եկավ հիմնական խաղարկային փուլ:
Եզրափակիչ փուլում մարզիկը, հանդես գալով 5 համարի ներքո, հաղթել է կոլումբիացի Ալեխանդրո Գոնսալեսին 6:4, 2:6, 6:3 հաշվով: Հիմնական փուլի իր մրցակցին Գոլուբևը կիմանա որակավորման մրցաշարերի ավարտից հետո`մայիսի 5-ի երեկոյան:
Որակավորման մրցաշարի առաջին փուլում Գոլուբևը հաղթանակ տարավ նաև իսպանացի Ռոբերտո Կարբալես Բաենի նկատմամբ 6:4, 6:4 հաշվով: