Աշխարհի առաջին ռակետը հոպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում դանիացի Կարոլին Վոզնյացկուց կրած պարտությունից հետո 4 ժամ անցկացրել է հիվանդանոցում, որպեսզի վերականգնվի ջրազրկումից:

ESPN-ն գրում է, որ հունվարի 28-ին ռումինացի թենիսիստուհին դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ Սիմոնա Հալեպը եւ Կարոլին Վոզնյացկին խաղացել էին բաց տանիքով ստադիոնում, իսկ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի եզրափակիչ մրցախաղը Ռոջեր Ֆեդերերի եւ Մարին Չիլիչի միջեւ շոգի պատճառով անցկացվել էր փակ կորտում:




Լրահոս