Մարտի 1-ի գործով նախկինում կալանավորված Գագիկ Ավդալյանը դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի։ Վերջինս պահանջում է ՀՀ ԲԴԽ աշխատակազմին պարտադրել կասեցնել ՀՀ դատական համակարգի թույլ տված՝ ՀՀ Քրեական օրենսգրքով և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված՝ քրեական գործով ՀՀ դատախազության հայցը բավարարելու վճռի կատարումը ՀՀ ԱՀԿ ծառայության կողմից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ավդալյանը 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված և կալանավորված անձանցից էր։
Այս գործով նա հայտնի էր դարձել հատկապես իր աղմկահարույց հայտարարությամբ, ըստ որի՝ իրավապահ մարմիններն իր նկատմամբ կիրառել են ֆիզիկական և հոգեկան ճնշումներ, ինչի միջոցով իրենից կորզել են կեղծ ցուցմունքներ ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի դեմ։ Ազատ արձակվելուց հետո Գագիկ Ավդալյանը հրապարակավ հրաժարվել էր բռնության տակ տված այդ ցուցմունքներից։
Նրա խոսքով՝ իրենց հիմնականում ծեծել են ոստիկանական համակարգի դիմակավոր աշխատակիցները, և՛ նրանք, և՛ Հատուկ քննչական ծառայության քննիչը ստիպել են ցուցմունք տալ Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի դեմ։
«Տարիքով, ակնոցով քննիչ կար։ Ասեց՝ եթե չգրես այս ամեն ինչը, քեզ այնքան կծեծեն, որ կդառնաս «քյուֆթի միս»։ Չնայած հենց «քյուֆթի միս» էլ սարքել էին»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























