Armenian text to speach

Ինչ է հայտնաբերվել Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային կոմիտեի նախագահը հայտնում է, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։




Լրահոս