Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի և տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի և զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։
Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձևավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի ևս 21 քաղաքներ։
Աջակցելով Camp Nairi-ին՝ Յունիբանկը նպաստում է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը, օգնում բացահայտել նոր հնարավորություններ և ավելի մեծ վստահությամբ ու հույսով նայել ապագային։ Արդեն 25 տարի Յունիբանկը, որպես ֆինանսական կառույց, իր գործունեությունը համատեղում է հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը՝ հատկապես կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտներում, մշտապես եղել է Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը: (Գ)




























