Armenian text to speach

«Պետք է դադարեցնել առևտուրը»․ Կալլասը՝ Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Արևմտյան ափի իսրայելական անօրինական բնակավայրերի նկատմամբ նույն սկզբունքային մոտեցումը ցուցաբերի, ինչ Ղրիմի նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից դրա օկուպացիայից հետո։

«The Irish Times»-ին տված հարցազրույցում Կալլասը նշել է, որ ԵՄ երկրները պետք է աջակցեն օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտրի արգելքին։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամների շրջանում կա լայն համաձայնություն, որ այդ բնակավայրերի ընդլայնումն անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից։

Կալլասը հիշեցրել է, որ Ղրիմի օկուպացիայից հետո ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ և արգելեց առևտուրը օկուպացված թերակղզու հետ։ Նրա խոսքով՝ իսրայելական բնակավայրերից ներմուծման ծավալը մեծ չէ, սակայն նման արգելքը կարևոր խորհրդանշական ուղերձ կլինի։

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող լուրջ դերակատար համարվել, քանի դեռ անդամ երկրները միասնական դիրքորոշում չունեն Իսրայելի կառավարության և Արևմտյան ափում բնակիչների գործողությունների վերաբերյալ։




Լրահոս