Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին Օմանում կկայանա Պարսից և Օմանի ծոցերին սահմանակից երկրների ԱԳ նախարարների տարածաշրջանային հանդիպումը
Նա նշել է, որ հանդիպմանը կմասնակցեն Իրանը, Իրաքը և տարածաշրջանի այլ երկրներ։ Թեմաներից մեկը կլինի Թեհրանի և Մասկատի միջև Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգ երթուղիների վերաբերյալ բանակցությունները։




























