ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ կազմն այսօր մեկնում է Սևան։ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության հավաքին մասնակցելու են ոչ միայն ՔՊ-ական պատգամավորները, այլև Կառավարության անդամները՝ նախարարներն ու կուսակցության ղեկավար կազմը։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում առաջիկայում նախատեսվում է քաղաքական մեծ ժողով, որի ընթացքում քննարկվելու են կուսակցության առաջիկա անելիքներն ու քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Հատկանշական է, որ առավոտյան ժամերից Սևանում է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Գրիգորյան




























