ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lorient Today պարբերականը։
«Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Ամեն ինչ լավ կլինի», – ասել է Թրամփը Իռլանդիա կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակի հետ կապված հարցին։
Իրանի շուրջ լարվածության սրումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման առանցքային ուղին է։ Շրջափակումն ազդել է տարածաշրջանում նավթի արտահանման ու արտադրության ծավալների վրա։
Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին աշխարհի երկրների մեծ մասում աճել են վառելիքի և արդյունաբերական ապրանքների գները



























