Չինաստանն ու Հնդկաստանը միմյանց համար հնարավորություններ են ներկայացնում, այլ ոչ թե սպառնալիքներ, շաբաթ օրը BRICS գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանն ու Հնդկաստանը գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ. նրանք միմյանց համար հնարավորություններ են ներկայացնում, այլ ոչ թե սպառնալիքներ», – ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության՝ ասել է Սին։
Նա նշել է, որ երկու երկրները պետք է լուծեն համագործակցության առկա խոչընդոտները փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված քաղաքական իմաստության միջոցով։
Չինաստանի առաջնորդը նաև կոչ է արել միաժամանակ խթանել երկկողմ հարաբերությունների զարգացումը և լուծել սահմանային խնդիրները՝ միաժամանակ պահպանելով խաղաղությունն ու անդորրը սահմանամերձ գոտիներում։





















