Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունիում 20-ամյա տղայի սպանության դեպքով հերթական պաշտոնից ազատումը ՆԳՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով, որի հետևանքով 20-ամյա երիտասարդ սպանվեց, պաշտոնից ազատումները շարունակվում են։

Հուլիսի 18-ին Էրեբունիում արձակվել է 30-ից ավելի կրակոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև նռնակ։

Կրակոցների հետևանքով սպանվել է 20-ամյա Վահե Մկրտչյանը, և վիրավորվել է 15-ամյա պատանի։ Դեպքի հանրային մեծ հնչեղության և քրեական ենթամշակույթի դրսևորումների ֆոնին հայտնել էինք, որ իրավապահ համակարգում պատասխանատվության և պաշտոններից ազատման հարցեր են առաջացել։

Արդյունքում առաջինը պաշտոնից ազատվեց Կոտայքի ոստիկանապետը, իսկ ահա երեկ Shamshyan.com-ը հայտնեց, որ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ ՆԳ նախարարի հրամանով Պավել Օրդյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս