Armenian text to speach

Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն ամբողջ երկայնքով՝ սահմանելով պատմական ռեկորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ:

Նշենք, որ «մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45 Ծովակ գյուղի ափից։

Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ լողորդն այսօր առավոտյան 6-ին հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։

Հավելենք, որ Հովհաննեսը նման փորձ մի քանի անգամ է արել՝ անցյալ տարի և այս տարի՝ ամիսներ առաջ, սակայն նպատակակետին չէր հասել:

Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, բայց հաջողության չէին հասել:

Մանրամասներ՝ տեսանյութում․ 




Լրահոս