Armenian text to speach

«Վենոմից» մինչև «Մութ ասպետի» չարագործ․ բրիտանական կինոյի ամենատպավորիչ դերասաններից մեկը՝ Թոմ Հարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ծնվել է բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին։ Նա ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին Լոնդոնում։ Հարդին իր դերասանական կարիերայի ընթացքում մարմնավորել է ամենատարբեր ու բարդ կերպարներ՝ դառնալով ժամանակակից բրիտանական կինոյի ամենաճանաչված դերասաններից մեկը։

Նրա միջազգային ճանաչումը մեծապես պայմանավորված է «Սկիզբ» (Inception), «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդը» (The Dark Knight Rises), «Խելագար Մաքս. Ցասման ճանապարհը» (Mad Max: Fury Road) և «Վերապրածը» (The Revenant) ֆիլմերում ունեցած դերերով։ «Վերապրածը» ֆիլմում Ջոն Ֆիցջերալդի կերպարի համար Հարդին առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Դերասանը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց նաև Էդի Բրոքի և Վենոմի կերպարով։ Հարդին հայտնի է նաև «Peaky Blinders» սերիալում Ալֆի Սոլոմոնսի դերով, որը ևս նրա ամենատպավորիչ կերպարներից է։

Իր դերերի բազմազանությամբ Թոմ Հարդին առանձնանում է նրանով, որ կարողանում է նույնքան համոզիչ մարմնավորել թե՛ դրական, թե՛ բացասական, թե՛ հոգեբանորեն բարդ կերպարներ։




Լրահոս