Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման դեպքում դաշինքը կարող է արագ հաղթել Մոսկվային։ Նրա խոսքով՝ Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ օդային ուժերի ոլորտում «ճնշող առավելություն» ունի։
Սիկորսկին նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ ունեն մոտ 2500 ինքնաթիռ, և այդ առավելությունը կպահպանվի անգամ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նա նաև հայտարարել է, որ Եվրոպան կարող է ավելի արագ վնասել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ համեմատելով այդ հնարավորությունը Ուկրաինայի՝ ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ գործողությունների հետ։
Լեհ նախարարը կոչ է արել Եվրոպային Մոսկվային ցույց տալ, որ ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիան Ռուսաստանի համար «անհավանական թանկ» հետևանքներ կունենա։ Միաժամանակ նա ընդունել է, որ Եվրոպան դեռևս չունի լիարժեք պաշտպանական ինքնիշխանություն։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է Սիկորսկու հայտարարությունները։ Միևնույն ժամանակ, Սիկորսկին խոսել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հնարավոր հակամարտության, ոչ թե Լեհաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին։




























