Armenian text to speach

Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հաղթել է դատական ​​գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը հաղթանակ է տարել Փարիզի վերաքննիչ դատարանում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի կողմից իր դեմ հարուցված զրպարտության գործով։ Այս մասին սոցիալական X ցանցում հայտնել է լրագրողի փաստաբանը։

«Նատաշա Ռեյը վերջնականապես հաղթել է Բրիջիտ Մակրոնի կողմից իր դեմ հարուցված՝ զրպարտության վերաբերյալ դատական ​​գործը», – ասվում է գրառման մեջ։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին, ով իր հրապարակումներում Բրիջիտ Մակրոնին որպես տղամարդ էր ներկայացրել, մեղավոր ճանաչեց զրպարտության համար և պարտավորեցրեց վճարել 13 500 եվրո տուգանք։ Սակայն 2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանը բեկանեց այդ որոշումը և նույն գործով լիովին արդարացրեց լրագրողին։

Հունիսին լրագրող Քենդիս Օուենսը հայտարարեց, թե ապացույցներ է գտել այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, տղամարդ է։

Սակայն դատարանը չի հաստատել, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է, այլ ընդամենը արդարացրել է լրագրողներին խոսքի ազատության հիմքով:




Լրահոս