ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Շիրակի մարզի բնակիչ, Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Անահիտ Արևշատյանը, հայտնելով, որ հրապարակային կերպով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի Կադաստրի կոմիտեի աշխատակիցների եւ ղեկավար Սուրեն Թովմասյանի գործողությունների մասով քրեական վարույթ նախաձեռնի : Ըստ մեր զրուցակցի իրեն ապօրինաբար հեռացրել են աշխատանքից, ինչի համար նա անձամբ դիմել է իրավապահներին եւ դատարան: Արդյունքում, դատարարանը որոշում է կայացրել հօգուտ Անահիտ Արևաշատյանի, սակայն մինչ օրս դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը Կադաստրի կոմիտեն չի կատարում, ինչի հիման վրա դատախազությունում քրեական վարույթ կա նախաձեռնված:
Ինչ է կատարվել Կադաստրի կոմիտեում, ինչ հանցավոր խմբավորման մասին է ահազանգում նախկին աշխատակիցը ու պատրաստվում դիմել Գլխավոր դատախազություն:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























