ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ԿՐՃԱՏԵԼ ԵՄ` ՄԻԱՅՆ ԴԵՍԵՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում տնային հոգսերի մեծ մասը կանանց ուսերին է: Նրանք են կատարում գնումները, կոմունալ վճարումները, եւ ինչպես կասեր ոչ անհայտ Արշակ Սադոյանը` կինը տան ֆինանսների նախարարն է:  «Ժողովուրդ» օրաթերթը կենցաղային մի շարք այլ հարցերի վերաբերյալ զրույցեց դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ: – Դո՞ւք եք կատարում ձեր տան գնումները`  սնունդ, կենցաղային ապրանքներ…- Հայկական ձեւով ասում եմ. բա էլ ո՞վ պետք ա կատարի: Հիմնական ինձ վրա է:- Որքա՞ն եք ամսվա ընթացքում ծախսում մթերքի վրա:- 150 հազար դրամի չափ, բայց ոչ շատ ճոխ տարբերակով:- Եթե խմորեղեն թխում եք, ապա պետք է իմանայիք, որ  ալյուրի եւ ձվի գները թանկացել են:- Եթե դուք ինձ հիմա հարցնեք, ի՞նչ արժի ալյուրը, ես չեմ կարողանա պատասխանել, որովհետեւ միշտ ընդհանուր գնումներ եմ անում եւ չգիտեմ` ինչը ինչքան արժի:- Փողոցային առեւտրից օգտվո՞ւմ էիք:- Այո, հենց մեր շենքի տակը շատ հարմար շուկա կար, հիմա չկա, ինչի համար շատ ցավում եմ: Ինձ թվում է, բոլորին էլ դա հարմար էր: Ոչ մի վատ բան չէի տեսնում այդ առեւտրի մեջ: Բանջարեղենը փողոցում հիվանդ չէր եւ ավելի մատչելի էր, քան սուպերմարկետներում: – Այսօր ի՞նչ գնումներ եք կատարել ու ինչքա՞ն եք վճարել դրամարկղում:- Դեռ ոչինչ չեմ գնել, հավանաբար չեմ էլ կատարի, միգուցե խնդրեմ տղաս հաց բերի, չնայած, երեւի դրա կարիքն էլ չունենանք, որովհետեւ տանը լավաշ կա: – Կրճատվե՞լ է Ձեր առեւտուրը թանկացումների պատճառով:- Դա ավելի շատ անդրադարձել է հյուրասիրության վրա: Հյուրասիրությունս մի քիչ պակասել է: Առաջ հյուր ընդունելիս պարտադիր պատրաստում էի տարատեսակ ճաշեր, հիմա` սահմանափակվում եմ դեսերտով: Բայց թանկացումները չեն ազդել իմ տան ու երեխայիս վրա: Սննդի վրա երբեք չեմ խնայում:  – Ի՞նչ մեծ գնում եք կատարել վերջին շրջանում:  – Քիչ առաջ ասում էի, որ կրիզիս է եւ կրճատել եմ ծախսերս, բայց հիմա էլ պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ տանս համար մեծ սեղան եմ պատվիրել: Մի հատ մեծ ճաշասեղան ունեի 16 հոգանոց, մի հատ էլ` 10 հոգանոց, դրա շարունակությունը պատվիրել եմ: Իմ հյուրասիրությունը ինձ թույլ է տվել եւ ստիպել է գնել այդ սեղանը, որ էլ հարեւանից սեղան չվերցնեմ: – Իսկ Ձե՞զ համար ինչ գնում եք կատարել:- Էստեղից չեմ գնել, ես նախընտրում եմ էստեղից ոչ մի բան չգնել, քանի որ առիթ եմ ունենում դուրս գնալու եւ էնտեղից ավելի հարմար գներով գնելու: Վերջին գնումս երկարաճիտ կոշիկներ էին, որոնք գնել եմ Ամերիկայից` շատ մատչելի գնով:- Մատչելի ինչքա՞ն:-  84 դոլարով: Այնտեղ հիմա շատ լավ սեյլեր են: Ամերիկայից գնել եմ նաեւ սպասք՝ տան համար:- Հաշվե՞լ եք, թե որքան գումար եք ծախսում ամսեկան գեղեցկության սրահներում` ձեզ վրա:- Շաբաթը մեկ մանիկյուռի եմ գնում, դա արդեն 1500 դրամ, շաբաթական 2 անգամ ֆեն, դա էլ 4000 դրամ: Շաբաթական 5500 է կազմում, դե դա էլ բազմապատկեք 4 անգամ: Ամսվա մեջ եղավ արդեն 22000 դրամ: Ձմեռը ավելի հազվադեպ եմ գնում  պեդիկյուռի, դա էլ արդեն 5000 դրամ: Մի խոսքով` ամսեկան միջինը մի 30000 դրամ  հարկավոր է: Քիչ առաջ էլ յոգայից եմ եկել, դա էլ է ծախս, ամիսը 20000 դրամ: Եկեք չմոռանանք, որ ես նաեւ մեքենա եմ քշում եւ ահագին գումար բենզինի վրա է ծախսվում: Ավելի շատ կողմնակի ծախսեր եմ կատարում, քան ինքս ինձ վրա: Գերադասում եմ տան համար գնումներ կատարել: – Ի՞նչ է պակասում հայ տիկնոջը իրեն լավ զգալու համար:- Միայն գումար:




Լրահոս