Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենիկում հարևանների 2,5 տարի առաջվա կռիվն ու սպանությունը․ որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենիկում հարևանների 2.5 տարի առաջվա կռվի ու սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։

Սպարտակ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր և իր համագյուղացի Վաչագան Էլֆիկի Մարտիրոսյանի միջև նախկինում ձևավորված թշնամական հարաբերությունների պայմաններում, 2026 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Վաչագան Մարտիրոսյանի որդու՝ Էլֆիկ Մարտիրոսյանի կողմից իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Հ. Շիրազ և Չարենց փողոցների հատման խաչմերուկում, Վաչագան Մարտիրոսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող և իր անվամբ հաշվառված «ՏՈԶ-ԲՄ» մոդելի, Խ-15784 գործարանային համարի, որսորդական երկփողանի ողորկափող հրացանով թվով երկու կրակոցներ է արձակել Վաչագան Մարտիրոսյանի ուղղությամբ, ինչի հետևանքով նա մահացել է։

Հայտնել էինք, որ մինչ այս աղմկահարույց սպանությունը երկու հարևանների միջև կռիվ էր եղել ու դանակահարություն, ինչի հետևանքով նրանց միջև թշնամանքն ավելի էր խորացել։

Այս դեպքից 2 տարի անց կողմերի միջև ներքին խոսակցություններն այն աստիճան էին հասել, որ բանը հասավ կրակոցին, և մարդ սպանվեց։

Սպանության գործով կալանավորվածի եղբոր՝ Հովհաննես Եղիազարյանի հետ զրուցել էինք, ով հայտնեց մեզ, որ 2023 թվականի դեպքից հետո կրքերը չեն հանդարտվել իրենց գյուղում, և միշտ սադրանքներ են եղել։ Պարբերաբար իրենք ահազանգել են ոստիկանության 1-02 ծառայություն, սակայն եկել, արձանագրել ու գնացել են, որևէ բան չեն արել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս