Armenian text to speach

Սեպտեմբերի 17․ հայ նոր պոեզիայի հիմնադիրներից Սմբատ Շահազիզի ծննդյան օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17, 1840 թվականին Աշտարակում ծնվել է հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ Սմբատ Շահազիզը՝ հայ նոր պոեզիայի կարևոր ներկայացուցիչներից մեկը։

Շահազիզը կրթություն է ստացել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա շուրջ 35 տարի այնտեղ դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1867 թվականին նա ստացել է արևելյան լեզուների թեկնածուի գիտական աստիճան։ Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ են զբաղեցրել հայրենիքի, ազգային կյանքի, ազատության և մարդու ներաշխարհի թեմաները։ Շահազիզը նաև աշխատակցել է «Հյուսիսափայլ» ամսագրին և հանդես եկել որպես հրապարակախոս։

Նրա հայտնի ստեղծագործություններից են «Երազը», «Մանկությունը», «Լևոնի վիշտը» և այլ բանաստեղծություններ։ 1898-1899 թվականներին Շահազիզը Մոսկվայում զբաղվել է Համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի և կրթության կազմակերպմամբ։




Լրահոս