Armenian text to speach

Պուտինի նպատակը Ուկրաինան Ռուսաստանի կազմում տեսնելն է․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը միայն ուկրաինական տարածքների գրավումը չէ, այլ, իր գնահատմամբ, Ուկրաինան Ռուսաստանի կազմում ներառելը։

CBC News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Կիևը պատրաստ է ընդունել ներկայիս շփման գծի երկայնքով առանց նախապայմանների հրադադար, որից հետո բանակցությունները կշարունակվեն դիվանագիտական ճանապարհով։

Նա նշել է, որ պատրաստ է նաև հանդիպել Պուտինի հետ, եթե դա կարող է առաջընթաց ապահովել խաղաղության հարցում։ Զելենսկու խոսքով՝ երկարաժամկետ համաձայնության համար անհրաժեշտ են հուսալի անվտանգության երաշխիքներ, որոնք թույլ չեն տա Ռուսաստանին վերսկսել ռազմական գործողությունները։




Լրահոս