Բելգիայի Շառլերուա քաղաքի միջազգային օդանավակայանում դիսպետչերների գործադուլի պատճառով շուրջ 44 չվերթ չեղարկվել է, հաղորդում է Agence France-Presse-ը։
Գործակալության տվյալներով՝ չվերթները չեղարկված են մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 08:00-ը, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 7 հազար ուղևոր։
Բելգիացի ավիադիսպետչերները գործադուլ են անում՝ գիշերային հերթափոխերի համար աշխատավարձի բարձրացման պահանջով:


















































































