Armenian text to speach

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ավարտին հասցնելու ջանքերին․ Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ավարտին հասցնելու ջանքերին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և կայուն խաղաղություն։ Թուրքիան աջակցում է գործընթացն այնպիսի մոտեցմամբ ավարտին հասցնելու ջանքերին, որը կամրապնդի տարածաշրջանային կայունությունը և կնպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարեկեցությանը», – Անկարայում՝ Կովկասյան իսլամական բանակի և Բաքվի ազատագրման 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Գյուլերը։




Լրահոս