Armenian text to speach

Թրամփը հույս ունի, որ Իրանի դեմ պատերազմը մոտենում է ավարտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի՝ Իրանի դեմ պատերազմը մոտենում է ավարտին։ Այդ մասին նա ասել է այն ֆոնին, երբ հակամարտությունը սրվում է նաև Եմենում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի աջակցությունը վայելող հութիները հրթիռային և անօդաչու հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, իսկ Սաուդյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Եմենին։

«Հուսանք՝ մենք պատերազմի ավարտին մոտ ենք»,– ասել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել՝ հավելելով․ «Կտեսնենք, թե ինչպես դա կստացվի»։

Միաժամանակ Axios-ը հայտնել է, որ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու հակամարտության հետագա ընթացքը։

Հակամարտության ընդլայնումը շարունակում է ազդել էներգակիրների շուկայի վրա․ Brent տեսակի նավթի գինը հինգշաբթի առավոտյան կազմել է մոտ 104.59 դոլար մեկ բարելի դիմաց։

Անի Վարդանյան




Լրահոս