Armenian text to speach

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 275 զոհված զինծառայողների մարմիններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։

Ինչպես հայտնում է «ԲելՏԱ»-ն, փոխանակումը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական սահմանին՝ ուկրաինա-բելառուսական սահմանային հատվածում։

Փոխանակման շրջանակում Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 252 զինծառայողի մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 23 զինծառայողի մարմին։

Ընդհանուր առմամբ կողմերը փոխանակել են 275 զոհված զինծառայողների մարմիններ։

Անի Վարդանյան




Լրահոս