Հնարավոր է ոչինչ չպատահեր եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորվեգիայում ահաբեկչական ակտ իրականացրած Անդերս Բրեյվիկի հայրը՝ Յենս Բրեյվիկը որդուն համարել է ամենասարսափելի ահաբեկիչը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից: Գերմանական շաբաթաթերթերից մեկի հարցազրույցում նախկին, դիվանագետ Յենս Բրեյվիկը, ով որդու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է շուրջ 6 տարի առաջ, հիմա ցանկանում է հանդիպել նրա հետ բանտում: “Ես ուզում եմ նայել նրա աչքերի մեջ: Հնարավոր է ինձ հաջողվի նրա մեջ մարդկային զգացմունքներ արթնացնելՀնարավոր է ոչինչ էլ չպատահեր, եթե ես զբաղվեի Անդերսով”,-ասել է հայրը:Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ուտեյա կղզում Բրեյվիկի կազմակերպած կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 77, տուժել՝ ավելի քան 150 մարդ: Ներկայում ահաբեկիչը Իլա բանտի մենախցում է: Դատավարությունը սկսվելու է 2012-ի ապրիլի 16-ին:




Լրահոս