Armenian text to speach

Փաշինյանը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։




Լրահոս