Armenian text to speach

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։




Լրահոս